Համբույրներ, որոնք հետո քեզ կթողնեն արցունքների մեջ

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Լիզա Բիվեր
  • Formats available: pdf
  • Դիտում

1

Պատ­մութ­յուն, որն Աստ­ված ցանկանում է պատ­մել մեզ քնե­լուց ա­ռաջ

 

Հն­չեց հե­ռա­խո­սա­զան­գը, և­ընդ­հատ­վեց տա­նը տի­րող սո­վո­րական քաո­սը, ո­րը ստեղ­ծել էին ա­մա­ռա­յին ար­ձա­կուրդ­նե­րի պատ­ճառով տա­նը գտնվող չորս տղա­ներս:

- Ա­լո՛:

- Լի՛­զա, հո­վիվ Թեդն է: Ինձ հե­տաքր­քիր է՝ արդ­յո՞ք դու կկա­րո­ղանաս այս ե­րե­կո բարձր դա­սա­րան­նե­րի աղ­ջիկ­նե­րի հետ խո­սել սեք­սից:

Ես սա­ռե­ցի՝ հի­շե­լով հե­ռուս­տա­շոո­ւի վեր­ջին դրվա­գը, ո­րը դի­տել էի կե­սօ­րին տե­ղա­կան հե­ռուս­տա­տե­սութ­յամբ, մինչ հա­վա­քում էի չորա­ցած լվաց­քը: Ե­թե այս շոուն ճիշտ էր, ու­րեմն շատ բան էր փոխ­վել բարձր դա­սա­րան­նե­րում իմ սո­վո­րե­լուց հե­տո: Հա­մա­ձայն հե­ռուս­տաշոո­ւի՝ նույ­նիսկ մի­ջին դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րը ներգ­րավ­ված էին այն­պի­սի սե­ռա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մեջ, ո­րոնց մա­սին ես նույնիսկ տեղ­յակ չեմ ե­ղել իմ վաղ պա­տա­նե­կան հա­սա­կում:

- Այս ե­րե­կո՞,- կմկմա­ցի ես նյար­դայ­նա­նա­լով:

- Ա­յո՛,- շա­րու­նա­կեց նա,- ա­հա՛ ծրա­գի­րը: Մենք բա­ժա­նե­լու ենք տղանե­րին և­աղ­ջիկ­նե­րին: Ես կլի­նեմ տղա­նե­րի հետ, իսկ դու՝ աղ­ջիկ­նե­րի հետ պա­տա­նեկան սեն­յա­կում:

- Ջո­նը այս ե­րե­կո ինք­նա­թի­ռով վերա­դառ­նում է: Դեմ չե՞ք լի­նի, ե­թե սկզբում նրա հետ խո­սեմ,- հա­պա­ղե­լով հարց­րի ես՝ փոր­ձե­լով հե­տաձ­գել ժա­մա­նա­կը:

- Ի­հա՛ր­կե, երբ ո­րո­շեք, զան­գեք ինձ կամ պա­տա­նե­կան ծա­ռա­յութ­յան հով­վին: 

Ես կա­խե­ցի լսա­փո­ղը... մի փոքր դո­ղա­լով: Ի՞նչ է կա­տար­վում: Ես ճա­նա­պար­հոր­դում եմ ամ­բողջ երկ­րով և խո­սում տար­բեր տա­րի­քի կա­նանց մեծ խմբե­րի առջև, ին­չո՞ւ պետք է հուզ­վեմ մեր տե­ղա­կան դպրո­ցի բարձր դա­սա­րան­նե­րի աղ­ջիկ­նե­րի առջև: Ես փոր­ձե­ցի կա­ռավա­րել ինձ: Բա­ցի այդ, իմ ա­մու­սի­նը նախ­կի­նում պա­տա­նե­կան ծա­ռայութ­յան հո­վիվ է ե­ղել: Եվ այդ եր­կու տա­րի­նե­րը քիչ թե շատ անվ­նաս էին ան­ցել ինձ հա­մար: Հե­տո ես հաս­կա­ցա, որ տա­րի­քա­յին խում­բը չէր, որ ան­հանգս­տաց­նում էր ինձ, այլ՝ թե­ման: Ես զան­գե­ցի Ջո­նին: Նա գտնվում էր մի օ­դա­նա­վա­կա­յա­նում, որտե­ղից պետք է թռչեր տուն:

- Սի­րե­լի՛ս, հո­վիվ Թե­դը ցան­կա­նում է ի­մա­նալ՝ արդ­յո՞ք կա­րող եմ այս ե­րե­կո բարձր դա­սա­րան­նե­րի աղ­ջիկ­նե­րի հետ խո­սել սեք­սից: Ես չգի­տեմ ինչ ա­նել: Դու այս ե­րե­կո տուն ես վե­րա­դառ­նում, և­ինձ կարծես թե ուշ են զգու­շաց­րել: Բա­ցի այդ ես չգի­տեմ, թե ինչ եմ ա­սե­լու նրանց: Ն­կա­տի ու­նեմ, դու գի­տե՞ս, որ բարձր դա­սա­րան­նե­րում կան շատ աղ­ջիկ­ներ, ո­րոնք զբաղ­վում են օ­րալ սեք­սով:

Իմ վեր­ջին մեկ­նա­բա­նութ­յունն ար­վեց՝ Ջո­նին ցնցե­լու նպա­տակով, բայց Ջոնն ակն­հայ­տո­րեն չազդ­վեց դրա­նից:

- Ինձ հետ խնդիր չու­նես: Կար­ծում եմ, դու պետք է գնաս:

- Բայց ի՞նչ եմ ա­սե­լու բարձր դա­սա­րան­նե­րի աղ­ջիկ­ներին: Ես նույ­նիսկ դուստր չու­նեմ և գ­րե­թե ժա­մա­նակ էլ չու­նեմ պատ­րաստ­վե­լու,- պատ­ճա­ռա­բա­նե­ցի:

- Դու ու­նես ե­րեք ժամ, Լի՛­զա, կար­ծում եմ, պետք է հա­մա­ձայ­նես,- պնդեց Ջո­նը: Հիա­նա­լի՜ է, նա չէր պատ­րաստ­վում ինձ թաքն­վե­լու տեղ տալ: Ես լսե­ցի, թե ինչ­պես էին տղա­նե­րը վի­ճում և­աղմ­կում վեր­ևի հար­կում:

- Ո՛չ, տղա­նե­րը չա­փից շատ են աղմ­կում, և­ ես չեմ կա­րո­ղա­նա ինչ-որ բան ա­նել, և, ընդ­հան­րա­պես, ի՞նչ պետք է խո­սեմ սեք­սից:

- Աստ­ված քեզ ցույց կտա: Լ­սի՛ր, ես ար­դեն նստում եմ ինք­նա­թիռ, զան­գի՛ր Թե­դին և­ա­սա՛, որ ինձ հետ կապ­ված ա­մեն ինչ կար­գին է:

- Լա՛վ, ես այդ­քան էլ հա­մոզ­ված չեմ, բայց կգնամ: Զան­գա­հա­րի՛ր, երբ վայ­րէջք կա­տա­րես,- մրմնջա­ցի ես:

Ի­հա՛ր­կե, Ջո­նի հա­մար ա­մեն ինչ հիա­նա­լի էր, ո­րով­հետև ե­րե­կո­ յան խո­սո­ղը նա չէր: Ես ա­տում եմ, երբ ու­զում եմ գլուխս մի բա­նից ա­զա­տել, իսկ նա ինձ թույլ չի տա­լիս: Ես աչ­քի անց­կաց­րի նրա գրասեն­յա­կը՝ փոր­ձե­լով դա­րակ­նե­րում փնտրել հնա­րա­վո­րինս հար­մար գրքեր: Այդ ըն­թաց­քում զան­գե­ցի հո­վիվ Թե­դին՝ դեռևս չի­մա­նա­լով, թե ինչ պետք է ա­սեմ:

- Հո­վիվ Թե՛դ, Ջո­նի հետ կապ­ված խնդիր չկա: Մինչ կգի­տակ­ցեի, ինձ ար­դեն հանձ­նա­րա­րութ­յուն տրվեց:

- Հիաս­քա՜նչ է: Լ­սի՛ր, ես չեմ ու­զում, որ դու չա­փից շատ պատրաստ­վես: Ա­հա՛ կա­ղա­պա­րը: Մենք միա­սին կփա­ռա­բա­նենք և կերկր­պա­գենք: Հե­տո աղ­ջիկ­նե­րը կմնան քեզ հետ: Ն­րանց կտրվի հնա­րա­վո­րութ­յուն լրաց­նե­լու ե­րե­քից հինգ քարտ՝ նշե­լով ցան­կա­ցած հարց, որ նրանք հա­վա­նա­բար կու­նե­նան: Ա­ռա­ջին մա­սում դու կպատաս­խա­նես նրանց հար­ցե­րին, այ­նու­հետև՝ կսո­վո­րեց­նես, ա­պա թույլ կտաս, որ գնան:

- Ես հար­ցե­րը նա­խօ­րոք կտես­նե՞մ: Պա­տաս­խա­նը՝ ոչ էր: Ես ինձ ա­վե­լի ան­հար­մար զգա­ցի:

- Հո­վիվ Թե՛դ, դուք գի­տեի՞ք, որ նախ­քան քրիս­տոն­յա դառ­նա­լը ես լիո­վին հե­թա­նոս եմ ե­ղել: Ն­կա­տի ու­նեմ, որ չու­նեմ մաք­րութ­յան կամ սրբութ­յան հիա­նա­լի վկա­յութ­յուն: Ես կար­ծում եմ, որ մեկ ու­րի­շը ա­վե­լի հար­մար կլի­նի այդ դա­սա­խո­սութ­յան հա­մար:

- Դե, ես չեմ կար­ծում, որ դու պետք է տաս քո վկա­յութ­յու­նը (քա­նի որ ար­դեն հայտ­նի էր, որ ես չու­նեի այդ­պի­սի վկա­յութ­յուն): Ես ցան­կանում եմ, որ դու խո­սես մաք­րութ­յան մա­սին և տաս նրանց ու­ղիղ պատաս­խան­ներ: Դու կա­րո՛ղ ես: Ն­րա ձայնն այլևս չլսվեց: Ես կա­խե­ցի լսա­փո­ղը՝ զար­մա­նա­լով, թե ինչ­պես ե­ղավ, որ ներգ­րավ­վե­ցի սրա մեջ: Ես բազ­մա­թիվ գոր­ծեր ունեի ա­նե­լու: Եվս մեկ ե­րե­կո՝ ե­րե­խա­նե­րիցս հե­ռու, և­ես զգում էի, որ այդ պա­հին ընդ­հան­րա­պես ո­րա­կա­վոր­ված չեմ այդ­պի­սի թե­մա­յի հա­մար: Ես դուրս վա­զե­ցի Ջո­նի գրա­սեն­յա­կից և հա­մախմ­բե­ցի չորս տղա­ներիս, որ­պես­զի ներ­կա­յաց­նեի իմ վի­ճա­կը:

- Տ­ղա­նե՛ր, ես ձեր հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կա­րիքն ու­նեմ: Հո­վիվ Թե­դը խնդրել է ե­րեք ժա­մից խո­սել պա­տա­նե­կան խմբի բարձր դասա­րան­նե­րի աղ­ջիկ­նե­րի հետ: Եվ իս­կա­պես պատ­րաստ­վե­լու կա­րիք ու­նեմ: Ես կլի­նեմ հայ­րի­կի գրա­սեն­յա­կում: Խնդ­րո՛ւմ եմ, շա՛տ եմ խնդրում, ինձ չան­հանգս­տաց­նեք, ե­թե միայն հար­ցը չհաս­նի ար­յուն թա­փե­լուն: Սի­րա­լի՛ր ե­ղեք մեկդ մյու­սի հան­դեպ: Գ­նա­ցե՛ք դուրս և թարմ օդ շնչե՛ք, վերև բարձ­րա­ցե՛ք կամ ի­ջե՛ք ներքև, բայց ես չեմ ցանկա­նում, որ ձեզ­նից որ­ևէ մե­կը մնա այս հար­կում: Ես չեմ ու­զում որ­ևէ վի­ճա­բա­նութ­յուն լսել: Պա՞րզ է:

Ն­րանք նա­յե­ցին միմ­յանց և գլ­խով հա­մա­ձայ­նութ­յան նշան ա­րին: Ն­րանք հաս­կա­ցան հու­սա­հատ­ված մոր հա­յաց­քը: Ես վա­զե­ցի Ջո­նի սեն­յակ և հա­նե­ցի հա­մա­բար­բառ­ներն ու հա­մապա­տաս­խան նյու­թե­րը: Հան­կարծ նկա­տե­ցի ին­նամ­յա որ­դուս՝ Ա­լե­քին, որն ինձ էր նա­յում սեն­յա­կի ա­պա­կե դռան ետ­ևից: Ես բա­ցե­ցի դու­ռը:

- Ի՞նչ է պա­տա­հել, Ա­լե՛ք,- ան­համ­բե­րութ­յամբ հարց­րի:

- Օ՜, ո­չի՛նչ, ես պար­զա­պես քեզ եմ նա­յում, - հան­գիստ պա­տասխա­նեց նա:

- Այդ­պես չի՛ կա­րե­լի: Հի­շի՛ր, դու պետք է լի­նեիր վեր­ևում, ներքևում կամ էլ դրսում: Խնդ­րո՛ւմ եմ՝ գնա՛:

- Շատ լավ,- ա­սաց նա՝ ու­սե­րը թափ տա­լով: Ես կրկին մե­կու­սա­ցա և բա­ցե­ցի Մեթ­յու Հեն­րիի «­Մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րը», բայց ի­րա­կա­նում գա­ղա­փար չու­նեի, թե որ­տե­ղից սկսեմ: Ես բա­ցե­ցի իմ Աստ­վա­ծաշն­չի Ընդ­լայն­ված տար­բերա­կը և վե­րա­նա­յում էի բո­լոր ծա­նոթ խոս­քե­րը մաք­րութ­յան, պղծության և պոռն­կութ­յան վե­րա­բեր­յալ, երբ հե­ռա­խո­սը կրկին զան­գեց: Հի­մա ես ար­դեն նյար­դայ­նա­նում էի: Ա­րագ վերց­րի լսա­փո­ղը:

- Ա­լո՛:

- Լի՛­զա, Թե՛դն է: Լ­սի՛ր, այ­սօր­վա ե­րե­կոն հե­տաձգ­վեց: Մենք պարզա­պես չենք կա­րող այն այդ­քան շուտ ի­րա­կա­նաց­նել: Բայց ու­զում ենք այս ե­րե­կո հայ­տա­րա­րել այդ մա­սին և ­ի­րա­կա­նաց­նել հա­ջորդ շաբաթ: Իսկ դու քա­ղա­քում կլի­նե՞ս: Ա­հա իմ հնա­րա­վո­րութ­յու­նը: Հա­վա­նա­բար քա­ղա­քից դուրս կլինեմ: Ես ճան­կե­ցի օ­րա­գիրս և ­աչ­քի անց­կաց­րի ամ­բողջ շա­բա­թը:

- Հա­ջորդ շա­բաթ ես տա­նը կլի­նեմ:

- Հիա­նա­լի՜ է, մենք այդ ժա­մա­նակ էլ կհան­դի­պենք: Ն­րա ձայնն այլևս չլսվեց:

Ես ինչ-որ թեթ­ևութ­յուն զգա­ցի՝ ի­մա­նա­լով, որ պատ­րաստ­վե­լու հա­մար ու­նեի մեկ շա­բաթ և­ ոչ թե ե­րեք ժամ (որն ի­րա­կա­նում ե­րեք էլ չէր, քա­նի որ ո՛չ լո­գանք էի ըն­դու­նել, ո՛չ էլ ճաշ պատ­րաս­տել): Ես թեթև շունչ քա­շե­ցի և տ­ղա­նե­րին տեղ­յակ պա­հե­ցի, որ կյան­քը կա­րող է վե­րա­դառ­նալ սո­վո­րա­կան ռիթ­մին, հե­տո ա­ռաջ շարժ­վե­ցի՝ շա­րու­նակե­լով օ­րը շատ ա­վե­լի թեթև զգա­ցո­ղութ­յամբ:

Հա­ջորդ շա­բաթ­վա ըն­թաց­քում սրտումս կրում էի ծա­ռա­յութ­յու­նը և ն­րա բո­վան­դա­կութ­յու­նը: Ես իս­կա­պես փնտրում էի Աստ­ծուն, ու­սումնա­սի­րում Սուրբ գիր­քը և քն­նում իմ սիր­տը այն հար­ցե­րի պա­տասխան­նե­րի հա­մար, ո­րոնց, գի­տեի, որ կհան­դի­պեմ: Ես կռա­հե­ցի, որ հնա­րա­վոր է ինձ հարց­նեն այն մա­սին, թե որ­քան կա­րե­լի է «խո­րանալ» այդ տա­րի­քում եր­կու սե­ռե­րի միջև փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րում:

Ես քննում էի Աստ­վա­ծա­շուն­չը՝ հստակ և­ո­րո­շա­կի պա­տաս­խան գտնե­լու հա­մար, և հի­շե­ցի այն մե­կը, որ տվել էի իմ ե­րե­խա­նե­րին, երբ նրանք դեռ փոքր էին: Ես նրանց ա­սել էի, որ կա­խարդ Ջոն­սո­նը վարակ­վել էր ՁԻԱՀ-ով՝ չա­փից շատ աղ­ջիկ­նե­րի համ­բու­րե­լու պատ­ճառով: Դ­րա­նից հե­տո, ի զար­ման ինձ, իմ ե­րե­խա­նե­րը վա­խե­նում էին համ­բու­րել մեր բա­րե­կամ­նե­րին: Ես չէի ցան­կա­նում նրանց ան­հանգստաց­նել ման­րա­մաս­նե­րով, քա­նի դեռ «այդ­քան փոքր» էին:

Երբ ա­վագ որ­դիս տաս­ներ­կու տա­րե­կան էր, ես նրան ու­ղար­կե­ցի տղա­նե­րի և­ աղ­ջիկ­նե­րի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին թե­մա­յով սե­մի­նա­րի և խոս­տա­ցա, որ ինքս կդա­սա­վո­րեմ նրա ա­մուս­նութ­յու­նը: Ես նույ­նիսկ ա­ռա­ջար­կե­ցի իմ ճա­նա­պար­հոր­դութ­յուն­նե­րի ըն­թաց­քում ա­պա­գա հարս­նա­ցո­ւի թեկ­նա­ծու­նե­րից հար­ցա­թեր­թիկ­ներ հա­վա­քել: Ես հա­մո­զել էի նրան, որ ե­թե նա չվճա­րեր ժա­մադ­րութ­յուն­նե­րի համար, բա­վա­կա­նին շատ գու­մար կխնա­յեր և կ­կա­րո­ղա­նար իս­կա­պես մի լավ մե­քե­նա գնել:

Բայց հի­մա ես պետք է լուրջ լի­նեի: Այն­տեղ կլի­նեին մի քա­նի հարյուր աղ­ջիկ­ներ, ով­քեր ինձ հետ չէին կի­սի իմ տե­սութ­յու­նը ա­մուս­նության մա­սին: Ես ան­կեղ­ծո­րեն ա­ղո­թե­ցի. «­Հա՛յր, ես այս աղ­ջիկ­նե­րի հա­մար պա­տաս­խա­նի կա­րիք ու­նեմ: Ցան­կա­նում եմ տալ Քո ի­մաս­տութ­յու­նը և­ոչ թե իմ սե­փա­կան կար­ծի­քը կամ մեկ ու­րի­շի­նը: Կա­րո՞ղ եմ ա­սել, որ զույ­գե­րը կա­րող են ի­րար ձեռք բռնել այն դեպ­քում, երբ նրանց փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը չեն խո­րացել: Կամ, մի­գու­ցե, Դու մտա­ծում ես, որ կա­րե­լի է համ­բու­րել: Ես ի­րոք կա­րիք ու­նեմ, որ շուտ ի­մա­նամ այս ա­մե­նը»: Ես սպա­սե­ցի, բայց ոչ մի պա­տաս­խան չստա­ցա Աստ­ծուց, ուս­տի ոտ­քի կանգ­նե­ցի և գ­նա­ցի լո­գա­րան: Վա­ղը վճռա­կան օր է: Մինչ լոգանք էի ըն­դու­նում, ես մտքով հա­ջորդ օր­վա ծա­ռա­յութ­յան վայ­րում էի: Հան­կարծ լսե­ցի, որ Սուրբ Հո­գին խո­սում է ինձ հետ և­ուղ­ղութ­յուն տա­լիս: Նա ինձ ա­սաց. «­Դու կա­նոն­ներ ես փնտրում նրանց վար­քա­գի­ծը սահ­մա­նա­փա­կե­լու հա­մար: Կա­նոն­նե­րը նրանց չեն պա­հի: Այն ու­ժը և կա­րո­ղութ­յու­նը, որ նրանց անհ­րա­ժեշտ է, պետք է ծնվի փոխ­հա­րա­բերութ­յու­նից: Փո­խի՛ր քո շեշ­տադ­րու­մը՝ մտա­ծե­լով ոչ թե այն մա­սին, թե ինչ չեն կա­րող ա­նել նրանք, այլ՝ թե ինչ կա­րող են ա­նել: Ա­սա՛ աղ­ջիկնե­րին, որ նրանք ի­րենց ըն­կեր­նե­րի հետ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րում կա­րող են խո­րա­նալ այն­քան, որ­քան նույն ա­րար­քը ա­ռանց ան­հարմար զգա­լու կա­նեին ի­րենց հայ­րե­րի առջև: Ո­րով­հետև հայ­րե­րը ի­րենց աղ­ջիկ­նե­րի ար­ժա­նա­պատ­վութ­յան պաշտ­պանն ու պա­հա­պանն են»: Ես ցնցվե­ցի: Հար­ցը կա­նոն­նե­րի մեջ չէր, և­ ես չէի կա­րող ինձ թույլ տալ գնալ այդ ճա­նա­պար­հով: Դա կվե­րա­ծեր քննար­կու­մը օ­րենք­նե­րի մասին դա­սա­խո­սութ­յան, և պա­տա­նի­նե­րին կթող­ներ ան­զոր, իսկ ինձ՝ հու­սա­խաբ­ված վի­ճա­կում: Փո­խա­րե­նը, այն ի­րենց երկնա­յին Հոր հետ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նե­նա­լու և­ երկ­րա­յին հայ­րե­րին պատվե­լու մա­սին էր: Այն սահ­մա­նա­փա­կումնե­րի, բա­րո­յա­կան օ­րենք­նե­րի մա­սին չէր, այլ՝ ի­րենց սրտե­րում գրված օ­րենք­նե­րի: Ես դուրս ե­կա և սկ­սե­ցի ինքս ինձ հա­մար նշում­ներ ա­նել: Հա­ջորդ ե­րե­կո, երբ ժա­մա­նե­ցի, փա­ռա­բա­նութ­յունն ար­դեն սկսվել էր: Ես ինձ այդ­քան էլ հար­մար չէի զգում: Այդ­քան շատ պատա­նի­նե­րի առջև կանգ­նած էր ար­դեն քա­ռա­սու­նը լրա­ցած մի կին: Ն­րանց աչ­քից հնա­րա­վոր չէր անն­կատ մնալ: Ես պատ­կե­րաց­րի, որ պա­տա­նի­նե­րը նա­յում էին ինձ՝ որ­պես «մեկ այլ ան­կոչ մայ­րի­կի», ո­րը ե­կել է լրտե­սե­լու ի­րենց ե­րի­տա­սար­դա­կան խում­բը:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up