Կյանք առանց մրցակցության

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Լիզա Բիվեր
  • Կոդ: LB04
  • Formats available: pdf
  • Դիտում

Թանկագի՛նս,

Դուք ձեր անզուգական Հոր սիրված դուստրն եք, ում վստահվել է անհաﬔմատելի ուղերձ այս աննախադեպ ժամանակաշրջանում։ Դուք ընտրված եք այս պահի համար, որը ﬕաժամանակ և՛ հրաշալի է, և՛ սարսափելի։ Այս պատճառով, դուք պետք է ունենաք սեր՝ առանց վախի... հավատք՝ առանց արգելքների... և հույս՝ առանց սահմանափակուﬓերի։

 

1

Դուք՝ առանց մրցակցության

 

Մեր ﬔծագույն կարիքն այն է, որ ինչ-որ ﬔկը խրախուսի ﬔզ՝ լինելու այնպիսին, ինչպիսին ﬔնք գիտենք, որ պետք է լինենք։ Ռալֆ Ուոլդո Էﬔրսոն

Դուք երբևէ ունեցե՞լ եք մրցակիցներ։ Ես նկատի չունեմ թեթև ընկերական մրցակցություն սպորտային խաղերի ﬔջ, և ո՛չ էլ փոքր երեխաների, որոնք մրցակցում են ծնողների ուշադրությանն արժանանալու համար։ Ես խոսում եմ ավելի հետևողական հակառակորդի մասին։ Մրցակիցը, անկասկած, նման չէ ո՛չ ընկերոջ, ո՛չ ընտանիքի անդաﬕ։ Մրցակցության նպատակը ոչ թե խաղը հաղթելն է, այլ՝ ձեզ խաղադաշտից հեռացնելը։ Այնուաﬔնայնիվ, ի՞նչ կլիներ, եթե իմանայիք, որ այն կյանքը, որին ﬕշտ ձգտել եք, մրցակցության ոլորտից դուրս է։ Ի՞նչ կլիներ, եթե պարզեիք, որ կարող եք չպարտվել՝ խաղից դուրս գալու դեպքում։ Իսկ եթե հայտնաբերեիք, որ դուք չեք կարող պարտվե՞լ. ի՞նչ կլիներ, եթե կարողանայիք ոչ ﬕայն մտածել, այլև ապրել սահմաններից դուրս։ Մի քանի տասնամյակ առաջ ես ﬕ գիրք էի կարդում, ըստ որի ﬔր աշխարհի վերջը գալու է լայնատարած օտարացման պատճառով (ոչ թե՝ այլմոլորակայինների հարձակման)։ Ըստ այդ գրքի կանխատեսման՝ գալու էր ժամանակ, երբ աշխարհը պետք է բաժանվեր երկու ընդդիմադիր ճամբարների կամ մտածելակերպերի։ Նման լայնամաշտաբ պառակտման պայմաններում հեշտությամբ հնարավոր կլիներ պայքարի հրահրել հակառակ կողﬔրին, և արդյունքում աշխարհը լիովին կկործանվեր։ Ցանկացած համակարգված պառակտում, որը կարող է այդ աստիճան տարածվել, սկիզբ է առնում ավելի ծածուկ ﬕջավայրում։ Այն կարող է սկիզբ առնել տներում՝ անﬕաբան ընտանիքներում, որոնցում ապրում են երկﬕտ սրտեր ունեցող խոցված մարդիկ։ Գոյություն ունեն շատ իրական ուժեր, որոնք հարձակում են գործում ձեր մտքի, կամքի և զգացմունքների վրա՝ շշնջալով սուտ զրպարտություններ։ Դրանց նպատակն է՝ դրդել, որ ընդդիմանաք ինքներդ ձեզ, իսկ հետո՝ այլ մարդկանց։ Դժվար է խուսափել այդ խոսքերից և նրանցից, ովքեր ասում են ﬔզ, որ ﬔնք այնքան էլ լավը չենք, այնքան էլ երիտասարդ չենք, այնքան էլ խելացի չենք, այնքան էլ փայլուն ﬕտք չունենք և այնքան էլ հարուստ չենք։ Մեզ ռմբակոծում են՝ ակնկալելով, որ ետ կքաշվենք։ Եթե ﬔնք առաջնորդվենք ﬕայն մարդկային բնությամբ, կցանկանանք ﬔզնից հեռացնել այդ մշտական ճնշումը, որն ակնարկում է, որ ﬔնք երբեք չենք կարող բավականաչափ լավը լինել։ Երբ այդ հարձակուﬓերը հասնում են ճգնաժամային կետի, ոմանք տեղի են տալիս՝ վարվելով ըստ այդ ﬔղադրանքների, իսկ մյուսներն ապստամբում են՝ ի պատասխան ﬔղադրանքներ տեղալով։ Մենք դատում ենք, երբ զգում ենք, որ ﬔզ են դատում։ Մենք ամաչեցնում ենք, երբ ինքներս ենք ամոթ զգում։ Մենք ատում ենք, երբ չենք սիրում ինքներս ﬔզ։ Երբ սնանկացած ենք զգում ﬔզ, գրեթե անﬕջապես ուզում ենք կողոպտել մարդկանց։ Սա շրջան է, որտեղ բոլորը պարտվում են, և ոչ ոք չի հաղթում։ Իսկ ի՞նչ, եթե Պողոսի խոսքերը ճշմարիտ են. 

« Բայց ﬔծ շահավաճառություն (կամ՝ շահ) է իրավ աստվածապաշտությունը՝ բավականության հետ ﬕասին» (Ա Տիմոթ. 6.6)։

Աստվածապաշտությունը՝ Աստծո տեսանկյունը  յուրացնելու կարողությունն է։ Եվ երբ ﬔնք հասկանում ենք, թե ինչպես է Նա տեսնում մարդկանց, ﬔնք ընդունում ենք այն, թե ինչպես է Նա տեսնում ﬔզ։ Ձեր ներկա վիճակում գոհանալը և ձեզ հարմարավետ զգալը անհոգ չի դարձնի ձեզ, ընդհակառակը, այն կխթանի ձեր ստեղծարարությունը. շրջվե՛ք բոլոր զրպարտող մարդկանցից և շեղող հանգամանքներից։ Նա հառել է Իր հայացքը ﬔզ վրա, որպեսզի ﬔնք կարողանանք վեր նայել և տեսնել Նրան։ Ուրեﬓ, ինչպե՞ս վարվենք։ Փոխարենը մրցակցեք այն բանի համար, ինչը երբեք նախատեսված չի եղել ձեզ համար... հավաքե՛ք ձեր ուժերը, որ բացահայտեք այն, ինչն իրականում ձերն է։ Ես աղոթում եմ, որ այս գիրքը պարզություն բերի ձեր կյանքի այն բնագավառում, որտեղ պղտորված է ﬔր անառողջ առօրյայի պատճառով։ Փոխարենը, որ ձգտեք հաղթել այն մրցությունը, որը ոչինչ չի տա ձեզ, ես ուզում եմ, որ պատրաստվեք հաղթել ձեր պատերազմը։ Այս աշխարհում ընթանում է շատ իրական պայքար՝ ձեր անձի զորության համար։ Ժամանակն է, որ զբաղեցնեք ձեր տեղն այս աշխարհում։ Եկեք բացահայտենք բոլոր ստերը և խանգարող հանգամանքները և պարզենք, թե իրականում ով եք դուք։

 

Կորսված և գտնված

 

Ես սիրում եմ շներ։ Վերջերս, երբ ուղևորության էի Հարավային Կորեայում, ﬔր սիրելի շուն Թիան հայտնվել էր շների ապաստարանում։ Պարզ է, որ աշխատողներից ﬔկը բաց էր թողել ﬔր տան մուտքի դուռը, և Թիան թողել էր ﬔր տան ջերմությունը՝ չափչփելու ձﬔռային Կոլորադոյի փողոցները, երբ ջերմաստիճանը դրսում զրոյից ցածր էր։ Ինչ-ինչ պատճառով, այդ օրը նա չէր գտել տան ճանապարհը։ Բարեբախտաբար, ﬔր հարևաններից ﬔկը, որի ինքնությունն անհայտ ﬓաց, այնքան բարի էր գտնվել, որ նրան տարել էր իր տուն՝ գիշերելու, իսկ առավոտյան տարել էր կենդանիների ապաստարան։ Թիայի վրա պիտակ կար, բայց այն գրեթե անօգուտ էր, որովհետև դրա վրա նշված հեռախոսահամարն այլևս ﬕացրած չէր ﬔր տանը։ Բացի այդ՝ նրա թույլտվությունը ժամկետանց էր (ես մտածում էի, որ դա ﬔկ անգամյա գործընթաց էր)։ Այսպիսով, հայտնվել էր ﬕ շուն, որն անչափ սիրված էր և տուն ուներ, բայց չկար ոչ ﬕ ձայն և ինքնության նշան, որ կարող էր օգնել նրան գտնել իր տունը։ Ես գտնվում էի Սեուլում՝ Կորեայում, և լիովին անտեղյակ էի այդ մասին։ Որդիներս իմաստուն կերպով որոշեցին չպատﬔլ ինձ Թիայի ձախորդության մասին, բայց անկասկած՝ բոլորը ﬔր տանը խուճապի էին մատնվել։ Նրանք շարունակ փնտրում էին ﬔր շանը, բայց ոչ ﬕ տեղ չէին գտնում։ Նրանք վախենում էին, որ նա կարող էր դաշտագայլերի ձեռքն ընկնել։ Որպես վերջին տարբերակ, գրեթե կատակի համար, նրանք հետևեցին ինչ-որ ﬔկի խորհրդին և զանգահարեցին շների ապաստարան։ Երբ Օսթինը կենդանիների ապաստարան հասավ և տեսավ Թիային, նրան թվաց, թե նա ﬔր շունը չէ։ Այդ ծանր փորձությունն այն աստիճան էր փոխել նրա վարքագիծը, որ տեսնելով Օսթինին՝ նա ավե լի ճնշված էր թվում, քան ուրախ։ Նա ﬓաց վանդակի անկյունում՝ վախից դողալով։ Այն բանից հետո, երբ Օսթինը վճարեց նրա «հյուրանոցի» ﬔկօրյա գումարը, ինչ պես նաև ﬕ շարք ﬔծ տույժեր (ակնհայտ է, որ ժամկետանց թույլտվությունը վերականգնելն էժան չնստեց նրա վրա), ﬔնք կրկին կարողացանք տուն բերել Թիային։ Երբ ես տուն վերադարձա և իմացա աﬔն ինչ, ﬕ փոքր վիրավորվեցի։ Ոչ թե իմ որդիներից, այլ՝ իմ շնից։ Թիան տասը տարուց ավելի՝ ﬔր շունն էր, և առաջին անգաﬓ էր, որ նա հեռացել էր տնից և ինքնուրույն չէր կարողացել վերադառնալ։ Ես մտածում էի, թե ինչու այդպես եղավ։ Միգուցե նա կատարակտի պատճառով թո՞ւյլ էր տեսնում։ Միգուցե ապակողﬓորոշվել էր իր տարիքի՞ պատճառով։ Իսկ ﬕգուցե նա ի՞նձ էր փնտրում։ Ի վերջո, կարևոր չէ, թե ինչու հեռացավ տնից։ Նա ﬔր ընտանիքի մասն էր, և այն, որ նա չկարողացավ ինքնուրույն գտնել տան ճանապարհը, չի ժխտում այդ փաստը։ Նա գտնվել էր, նրա տույժը վճարվել էր, և նրա թույլտվությունը վերականգնվել էր։ Նա դուրս էր բերվել իր ամոթի վանդակից և վերադարձվել իր տեղը, որը ﬔր անկողինն էր՝ իմ ոտքերի մոտ. ﬔկ «սխալված գիշերը» նրանից հրաժարվելու պատճառ չէր։

 

 

 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up