Տիրոջ Երկյուղը

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Ջոն Բիվեր
  • Կոդ: Jb02
  • Formats available: pdf
  • Դիտում

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

 

Ամռանը` 1994թ.-ին, հրավիրված էի ծառայելու Միացյալ Նահանգների հարավային մասում գտնվող մի եկեղեցում: Այդ հրավերքը դարձավ ամենա տհաճ ծառայողական փորձառություններից մեկը, որ երբևէ պատահել է իմ կյանքում: Սակայն դրա պատճառով իմ սրտում կրակոտ մի ձգտում առաջացավ` ճանաչել և հասկանալ Տիրոջ երկյուղը: Այդ եկեղեցին երկու տարի առաջ Աստծո զորավոր շարժ էր վերապրել: Մի ավտտարանիչ չորս շաբաթով հյուրընկալվել էր այդ եկեղեցի, և Տերն Իր  ներկայությամբ արթնություն էր բերել եկեղեցում: Նրանք առատությամբ վերապրում էին այն, ինչ շատերն անվանում են «սուրբ ծիծաղ»: Այդ վերապրումն այնքան էր ազդել նրանց վրա, որ եկեղեցու հովիվը և անդամների մեծամասնությունը վարվեցին այնպես, ինչպես շատ հաճախ է տեղի ունենում. նրանք շարունակեցին մնալ այդ նույն վիճակում, փոխարենը՝ շարունակեին փնտրել Աստծո երեսը: Շուտով նրանք սկսեցին ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել թարմության դրսևորումների հանդեպ, քան այն Տիրոջ, Ով տալիս է այդ թարմությունը: Իմ ծառայության երկրորդ երեկոյի ընթացքում Աստծո Հոգին առաջնորդեց ինձ՝ քարոզել Տիրոջ երկյուղի մասին: Այդ ժամանակ իմ պատկերացումը Տիրոջ երկյուղի մասին դեռևս ձևավորվում էր, բայց և այնպես Աստված առաջնորդեց ինձ՝ քարոզել դրա մասին: Հաջորդ երեկո եկա ծառայության` լիովին անտեղյակ լինելով, թե ինչ պետք է տեղի ունենար: Առանց նախապես խորհրդակցելու, հովիվը փառաբանությունից և երկրպագությունից հետո բեմ բարձրացավ և բավականին ժամանակ ուղղում էր այն, ինչ ես քարոզել էի անցած երեկո: Ես նստած էի առջևի շարքում և գրեթե ցնցված էի: Նրա ուղղումները հիմնված էին այն գաղափարի վրա, որ Նոր կտակարանի հավատացյալները կարիք չունեն վախենալ Աստծուց: Նա հիմնավորեց իր կարծիքն Ա Հովհաննես 4.18-ով. «Վախ չկա սիրո մեջ, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախը տանջանք ունի, բայց նա, ով վախենում է, կատարյալ  չէ սիրո մեջ»: Նա շփոթել էր վախի ոգին Տիրոջ երկյուղի հետ: Հաջորդ առավոտյան իմ հյուրանոցից հեռու մի տեղ գտաև երկար ժամանակ անցկացրի աղոթքի մեջ: Ես բացեցի սիրտս Տիրոջ առջև՝ պատրաստ՝ ընդունելու ցանկացած ուղղում, որ Նա կցանկանար կատարել ինձանում: Ես համոզվել եմ, որ Աստծո ուղղումը միշտ իմ օգտին է: Նա ուղղում է մեզ, որպեսզի մենք կարողանանք ընդունել Նրա սրբությունը (տե՛ս Եբր. 12.7-11): Աղոթելիս անմիջապես զգացի Աստծո անսահման սերը: Ես չէի զգում, որ Նա հիասթափված էր իմ քարոզի պատճառով, փոխարենը զգացի Նրա բարեհաճությունը: Լինելով Նրա հրաշալի ներկայության մեջ՝ արցունքները գլորվում էին աչքերիցս: Ես շարունակեցի աղոթել և որոշ ժամանակ անց հանկարծ հայտնաբերեցի, որ աղաղակում եմ հոգուս խորքից Տիրոջը ճանաչելու և Նրա երկյուղի համար: Ես բարձրաձայն սկսեցի գոչել. «Հա՛յր, ես ցանկանում եմ ճանաչել Քեզ և քայլել Քո երկյուղի մեջ»: Երբ ավարտեցի աղոթքս, այնքան հանգիստ էի, որ հոգս չէր, թե հետո ինչ է լինելու: Ես միայն ցանկանում էի ճանաչել Նրա սիրտը: Ես զգացի, որ Նրա սուրբ էությունը ճանաչելու իմ փափագը գերագույն հաճույք էր պատճառում Նրան: Այդ օրվանից իվեր Աստված հավատարիմ կերպով հայտնում է ինձ Տիրոջ երկյուղի կարևորությունը: Նրա ցանկությունն է, որ բոլոր հավատացյալներն իմանան Տիրոջ երկյուղի կարևորությունը: Թեև ես միշտ գիտեի Տիրոջ երկյուղի կարևորությունը, սակայն լիարժեք չէի գիտակցում դա, մինչև որ Աստված չբացեց իմ աչքերն այդ աղոթքի ժամանակ: Ես միշտ կարծում էի, որ Աստծո սերն է Աստծո հետ փոխհարաբերությունների հիմքը: Ես նաև հայտնաբերեցի, որ Տիրոջ երկյուղը նույնպես հիմքայն է: Եսային ասում է. 

 

«Տերը մեծարված է, որովհետև Նա բնակվում է բարձրում. Նա կլցնի Սիոնն իրավունքով և արդարությամբ: Նա հաստատ հիմք կլինի քո ժամանակների համար, փրկության և իմաստության և գիտության առատ պաշար. Տիրոջ երկյուղն այս գանձի բանալին է»: — ԵՍԱՅԻ 33.5,6, NIV

 

Սուրբ երկյուղն Աստծո վրա հաստատ հիմնվելու բանալին է: Այն բացում է փրկության, իմաստության և գիտության գանձարանները: Աստծո սերն ու երկյուղը կազմում են մեր կյանքի հիմքը: Շուտով մենք կպարզենք, որ չենք կարող ճշմարտապես սիրել Աստծուն, քանի դեռ չունենք Նրա երկյուղը, և ո՛չ էլ կարող ենք ճշմարիտ կերպով երկյուղ տածել Նրա հանդեպ, քանի դեռ չենք սիրում Նրան: Այս գիրքը գրելու ընթացքում մեր ընտանիքը նոր առանձնատուն էր կառուցում: Ես հաճախ էի այցելում շինարարության վայրը, և Աստված օգտագործեց այդ ընթացքը, որպեսզի սովորեցներ ինձ շինարարության հիմնական սկզբունքների մասին: Իսկական շինարարությունը սկսվում է հիմքը դնելուց և տան հիմնակ կմախքի կառուցումից: Այն որոշում է, թե ինչպիսին կլինեն բոլոր վերջնական տարրերը` պատուհանները, սենյակների չափը և այլն: Երբ տունն արդեն պատրաստ է, տան հիմքը և կմախքը այլևս չեն երևում, թեև նրանք են պահում և պաշտպանում ներսի ողջ գեղեցիկ կահավորանքը և հարդարանքը: Առանց հիմքի ու կմախքի տունն ընդամենը  շինանյութի կույտ կլիներ: Այս գիրքը կառուցված է նույն սկզբունքով: Դուք կտեսնեք Աստծո երկյու ղի և Նրա դատաստանի միջև տարբերությունը, իսկ հետո կխոսենք Աստծուն մտերմորեն ճանաչելու մասին: Մենք կնկա - րագրենք, թե ինչպես է Աստծո երկյուղը պաշտպանում մեզ դատաստանից, և գիրքը կեզրափակենք նրանով, թե ինչպես է այն օգնում մեզ կառուցել մտերիմ փոխհարաբերություն Աստծո հետ: Յուրաքանչյուր գլուխ ճշմարիտ տեղեկություններ է փոխանցում և կերպարանափոխում մեզ: Առաջին գլուխները կմախքի դեր կկատարեն գրքի մնացած մասերի համար: Դրանք զորություն կտան մեր հոգիներին` յուրացնելու համար այն, ինչ Աստված կհայտնի մեզ: 

Կարդացե՛ք այս գիրքն այնպես, ասես այն կառուցվող առանձնատուն լինի: Մի՛ ցատկեք հենքի ձևավորումից դեպի գորգեր փռելը: Եթե դուք դեռ տանիք չունեք, ապա պետք է հավաքել գորգը մինչև շինարարության ավարտը: Շինարարությունը հաջորդական ընթացք է: Ժամանա՛կ հատկացրեք, որպեսզի աղոթքով կարդաք և հասկանաք յուրաքանչյուր գլուխը` մինչև հաջորդին անցնելը: Խնդրե՛ք Սուրբ  Հոգուն հայտնել ձեզ Աստծո Խոսքն այս գրքի միջոցով, «…որովհետև գիրը սպանում է, այլ հոգին կենդանացնում է» (Բ Կորնթ. 3.6):

Տիրոջ երկյուղը չի ընկալվում մտքով. այն փորագրվում է սրտի վրա: Սուրբ  Հոգին հայտնություն է տալիս, երբ մենք կարդում ենք Նրա Խոսքը: Սա Աստծո Հոգու դրսևորումներից մեկն է (տե՛ս Եսայի 11.1,2): Աստված կշնորհի Իր երկյուղը նրանց, ով քեր փնտրում են Իրեն (տե՛ս Երեմիա 29.11-14, 32.40): Եկե՛ք աղոթենք մինչև սկսելը. 

 

«Հա՛յր, Հիսուսի անունով ես բացել եմ այս գիրքը, որովհետև փափագում եմ ճանաչել և հասկանալ Տիրոջ սուրբ երկյուղը: Ես գիտակցում եմ, որ դա անհնար է առանց Սուրբ  Հոգու օգնության: Խնդրում եմ, որպեսզի Դու օծես ինձ Քո Հոգով: Բացի՛ր իմ աչքերը` տեսնելու համար, իմ ականջները` լսելու համար, և իմ սիրտը, որպեսզի իմանամ և հասկանամ այն, ինչ Դու ասում ես ինձ: Թող որ կարդալու ընթացքում ես լսեմ Քո ձայնն այս գրքի բառերի միջից: Կերպարանափոխի՛ր ինձ, բարձրացրո՛ւ ինձ փառքի մի մակարդակից մյուսը, իսկ հետո կրկի՛ն բարձրացրու, որպեսզի, իվերջո, երես առ երես տեսնեմ Քեզ: Թող որ իմ կյանքը փոխվի, որպեսզի ես այլևս նույնը չլինեմ: Ես տալիս եմ Քեզ ողջ փառքը, գոհությունը և պատիվը այժմ և հավիտյան, ամե՛ն»: 

 

 

 

ԱՌԱՋԻՆ 

ՔԱՄԻ ԵՐԿՆՔԻՑ

 

 

 «…Ինձ մոտեցողներով պիտի սրբվեմ և ամբողջ ժողովրդի առջև պիտի փառավոր վեմ…»: — ՂԵՎՏԱՑԻՆԵՐԻ 10.3

 

Ընդամենը տասը օր էր անցել 1997թ.-ից: Այդ կարճ ժամանակվա ընթացքում ես արդեն ծառայություններ էի անցկացրել Եվրոպայում և Ասիայում: Ես ոգևորված էի, քանի որ կրկին ինքնաթիռում էի, և այս անգամ ուղևորվում էի դեպի Հարավային Ամերիկա: Երբեք չէի եղել Բրազիլիայում և պատիվ ունեցա հրավեր ստանալ ազգային կոնֆերանսին քարոզելու համար, որը տեղի էր ունենալու երկրի երեք գլխավոր քաղաքներում: Ողջ գիշեր ինքնաթիռով թռչելուց հետո օդանավակայանում ինձ ողջունեցին մեծ ծարավ և ակնկալիքներ ունեցող ծառայողներ: Նրանք սպասում էին այդ ծառայություններին, և նրանց խանդավառությունը թարմություն հաղորդեց ինձ: Առաջին ծառայությունը, որը տեղի ունեցավ հենց նույն օրը` երեկոյան, Բրազիլիայում էր: Ընդամենը մի քանի ժամ հանգստից հետո ինձ և իմ թարգմանչին հյուրանոցից մեքենայով տարան հավաքույթի վայրը: Ավտոկանգառը լեփ-լեցուն էր ավտոմեքենաներով, և պարզ էր, որ հավաքույթը մարդաշատ է լինելու: Մոտենալով հավաքույթի շենքին, կարելի էր լսել երաժշտության ձայնը շենքի պատերի և տանիքի միջև գտնվող մեկուկես մետրանոց բացվածքից: Իմ խանդավառությունն ու սպասումը նույնպես ավելացան, երբ լսեցի հայտնի փառաբանության խմբեր երգը պորտուգալերենով, որը Բրազիլիայի հիմնական լեզուն է: Ներս մտնելուն պես ինձ անմիջապես ուղեկցեցին բեմ: Մոտավորապես չորս հազար տեղ ունեցող դահլիճը լեփ-լեցուն էր: Բեմը ցնցվում էր ուժգին փառաբանությունից: Երաժշտությունը բարձրորակ էր: Երգեցողությունը նույնպես առաջնակարգ էր. փառաբանության ավագներն օժտված էին շատ լավ ձայներով: Սակայն ես անմիջապես նկատեցի, որ Տիրոջ ներկայությունը լիովին բացակայում է: Զննելով մարդկանց և երաժիշտներին` ես մտածեցի. «Որտե՞ղ է Աստված»: Այնպես որ, անմիջապես հարցրի. «Տե՛ր, որտե՞ղ է Քո ներկայությունը»: Քանի դեռ սպասում էի Նրա պատասխանին, նկատեցի, թե ինչ էր կատարվում շենքում: Բեմի վառ լույսերի շնորհիվ կարողացա տեսնել, թե ինչպես էին մարդիկ անկանոն կերպով տեղաշարժվում դահլիճով մեկ: Շատերը կանգնած նայում էին այս ու այն կողմ, շատերն էլ ձանձրացած տեսք ունեին: Նրանց ձեռքերը գրպաններում էին կամ ուղղակի իջեցրած: Նրանց կեցվածքը և դեմքերը թողնում էին անկանոն ամբոխի տպավորություն, որը սպասում էր ներկայացման սկզբին: Ոմանք զրուցում էին, իսկ մյուսները թափառում էին շարքերով` ներս ու դուրս անելով դահլիճից: Ես տխրեցի. սա ավետարանչական ծառայություն չէր, այլ հավատացյալների կոնֆերանս: Ես գիտեի, որ դահլիճում գտնվողներից ոմանք հավատացյալներ չէին, սակայն գիտեի նաև, որ այդ անտարբեր ամբոխի մեծամասնությունը «քրիստոնյաներ» էին: Սպասեցի` հուսալով, որ մարդիկ ճշմարիտ երկյուղածություն կցուցաբերեն Տիրոջ հանդեպ և մտածեցի, որ մթնոլորտն անկասկած կփոխվի: Բայց այն չփոխվեց: Քսանից երեսուն րոպե անց երաժշտության տեմպը դանդաղեց` վերածվելով այսպես կոչված՝ երկրպագության երգերի: Սակայն այն, ինչի ականատեսը եղա, հեռու էր իրական երկրպագությունից: Նույն անփույթ վարքը, որը ես տեսա դահլիճ մտնելիս, շարունակվում էր ծառայությանը համընթաց:

 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up