Հաղթանակ անապատում

(0)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

 

Այս գիրքը անապատի մասին է` տեղի կամ ժամանակահատվածի, որի միջով յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անցնի, եթե ուզում է մոտենալ Աստծուն: Դա ոչ թե հրաշքներ եւ նշաններ փնտրելու, այլ Աստծո սիրտը որոնելու ժամանակ է, որն էլ բնավորություն եւ ուժ է ձեւավորում հավատացյալի մեջ: Սա նախապատրաստման ժամանակ է, ժամանակ, որը կարող է շատ հիասթափություններ բերել, առանց խոստումների տեսիլքի: Ես հույս ունեմ, որ այս գիրքը կոգեւորի ձեզ` հետեւելու Նրան, Ով Միակն է, որ կարող է բավարարել: Ես չեմ պնդում, որ սա մի սպառիչ եւ ամբողջական հետազոտություն է: Շատ ավելի բան կա, որ կարելի է գրել, բայց սա իմ սրտից է գալիս: Այս  գրքով ցանկանում եմ ներկայացնել ձեզ այս թեման, իսկ հետո թույլ տվեք, որ Սուրբ Հոգին անձնապես բացի դա ձեզ: Ես մտածված կերպով իմ կյանքից մանրամասն օրինակներ չեմ բերել, որպեսզի դուք դրանք չկիրառեք ձեր կյանքում, քանի որ յուրաքանչյուրիս անապատը բաղկացած է տարբեր հանգամանքներից: Երբ ես անապատ ընկա, շփոթվածություն, բարկություն, վախ, կասկած, միայնակություն, հիասթափություն եւ կատաղություն էի զգում: Ի՞նչ եմ անում ես այստեղ: Սա իմ կանգառը չէ: Բայց եւ այնպես ես խոնարհվեցի եւ Տիրոջից խնդրեցի փոխել իմ սիրտը, մաքրել իմ ձգտումները, ազատել ինձ իմ յուրաքանչյուր ծածուկ մեղքից, կատարելագործել այս անոթը եւ հեռացնել այն ամենը, որ խանգարում է իմ մեջ Նրա փառքի հայտնվելուն: Բայց ես նույնիսկ չէի էլ պատկերացնում, թե ինչ կերպով Տերը կսկսի իրականացնել այդ ընթացքն իմ կյանքում: Այս գրքում ես խոսում եմ այն մասին, թե ինչպես եմ ինքս, ինչպես նաեւ շատերը անցել անապատով: Ես դեռեւս կատարյալ չեմ եւ դեռեւս չեմ իրագործել այն ամենը, որ Աստված պատրաստել է ինձ համար, բայց ես աղոթում եմ, որ այս գրքի ուղերձը ոգեւորի ձեզ եւ զորություն տա առաջ շարժվելու` Աստծո մեջ ձեր կոչմանը հասնելու համար: Եթե դուք հասկանաք, թե ձեր կյանքում որտեղ եք գտնվում, այն ձեր կյանքը կդարձնի բարգավաճող: Այդ ժամանակ դուք կարող եք տեսնել Աստծո ձեռքը նույնիսկ այն դեպքում, երբ չեք զգում Նրա հպումը: Ժամանակն է եկել, որ ձեր սերն Աստծո հանդեպ ավելի շատանա, քան այն բանի սպասումը, թե ինչ կարող է անել Նա ինձ համար: Որպեսզի դուք կարողանաք ասել. «Տեր, ի՞նչ ես Դու ուզում ինձանից»:

 

 

 

Գլուխ 1

ԱՆԱՊԱՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

 

 

 

Հիասթափության մեջ դուք հիշում եք այն օրերը, երբ ձեզ բավական էր շշնջալ Նրա անունը, եւ հենց նույն պահին զգում էիք Նրա ներկայությունը, բայց այժմ` լռության մեջ, դուք ուզում եք բացականչել. «Աստվա՜ծ իմ, որտե՞ղ ես Դու»: 

 

«Ահա գնում եմ դեպի արեւելք, եւ Նա չկա, եւ դեպի արեւմուտք, եւ Նրան չեմ նշմարում: Դեպի հյուսիս` իր գործողությունում, եւ չեմ գիտում. հարավում է ծածկվում, եւ ես Նրան չեմ տեսնում»: Հոբ 23.8,9

 

Արդյո՞ք կանչում եք Աստծուն ձեր սրտում: Դուք վաղուց ցանկանում եք լսել Նրա ձայնը, բայց ձեր կանչին պատասխան չկա: Դուք աղոթում եք, բայց ձեր աղոթքները անպատասխան են մնում: Չհասկանալով հիշում եք այն ժամանակը, երբ բավական էր միայն շշնջալ Նրա անունը, եւ հենց նույն պահին զգում էիք Նրա ներկայությունը, բայց հիմա լռության մեջ դուք ուզում եք բացականչել. «Աստվա՜ծ իմ, որտե՞ղ ես Դու»: Ինչպես Հոբը, դուք որոնում եք Նրան ամենուր, բայց չեք կարողանում գտնել Նրան կամ տեսնել Նրա շարժը ձեր կյանքում: Բարի՛ գալուստ անապատ: Իմացեք, որ դուք այստեղ մենակ չեք, դուք լավ ընկերակցության մեջ եք: Դուք անցնում եք այնտեղով, որտեղով անցավ Մովսեսը... Մովսեսը, որ մեծացավ փարավոնի պալատում` որպես արքայազն: Մովսեսը, որ ուներ տեսիլք իր ժողովրդին ստրկության լծից ազատագրելու համար, Մովսեսը, որ 40 տարի ոչխար արածեցրեց անապատում: Դուք գտնվում եք Հովսեփի կողքին... Հովսեփի, որ իր հոր ամենասիրելի որդին էր, Հովսեփի, որ երազներ էր տեսնում այն մասին, որ ինքը առաջնորդ կդառնա, Հովսեփի, որին գուբը նետեցին իր հարազատ եղբայրները, վաճառեցին ստրկության, իսկ հետո բանտարկեցին: Դուք նստած եք Հոբի կողքին... Հոբի, որին Աստվածաշունչը անվանում է «արեւելքի որդիներից ամենահայտնին» (Հոբ 1.3): Նույն Հոբի, որ կորցրեց ամեն ինչ` ունեցվածքը, երեխաներին, առողջությունը եւ իր կնոջ աջակցությունը... Եվ, որ ամենակարեւորն է, ձեր կողքով քայլում է Աստծո Որդին` Հիսուսը, Ով այն բանից հետո, երբ Հայր Աստված ու Սուրբ Հոգին ամբողջ ժողովրդի առջեւ վկայեցին, որ Նա իրոք Աստծո Որդին է, գնաց անապատ, որպեսզի դեմառդեմ հանդիպի խավարի ուժերին: Անապատով անցնողների ցուցակը կարելի է դեռ շարունակել, քանի որ անապատը կարեւոր եւ անհրաժեշտ ժամանակ է Աստծո յուրաքանչ յուր զավակի կյանքում: Մենք կուզենայինք ինչ -որ կերպ շրջանցել այն: Մենք որոնում ենք կարճ ճանապարհներ կամ հնարավորություններ, որ շրջանցենք անապատը, սակայն դա անհնար է: Այդ ճանապարհը տանում է դեպի խոստացված երկիր, եւ դուք չեք կարող հայտնվել այնտեղ` չանցնելով անապատի միջով: Մեզ անհրաժեշտ է հասկանալ այդ յուրահատուկ ժամանակի կարեւորությունն ու նշանակությունը, եթե ցանկանում ենք հասնել խոստացված երկիր:

 

ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 

 

«Եվ Իսաքարի որդիներից, որ ժամանակի գիտությունը ունեին եւ հասկանում էին, թե Իսրայելն ինչ պետք է անի, նրանց երկու հարյուր գլխավորները եւ նրանց բոլոր եղբայրները նրանց հետ համաձայն էին»: Ա Մնաց. 12.32

 

Քանի որ Իսաքարի որդիները հասկանում էին Աստծո ժամանակնե րը, նրանք գիտեին` ինչ պետք է անի Իսրայելը: Հոգու մեջ ժամանակները եւ ժամանակաշրջանները հասկացող մարդիկ գիտեն, թե Աստված ինչ է ուզում անել, եւ իմաստուն են վարվում: Եվ հակառակը, ովքեր չեն հասկանում Աստծո ժամանակները եւ ժամանակաշրջանները, չգիտեն` ինչ է Նա ուզում անել իրենց կյանքում, եւ իմաստուն չեն վարվում: Հիսուսն այս մասին ասում է Ղուկասի Ավետարանում.

«Երբ տեսնում եք արեւմուտքից ամպ դուրս գալիս, շուտով ասում եք, թե անձրեւ կգա, եւ այնպես է լինում: Եվ հարավային քամին փչելիս ասում եք, թե շոգ կլինի, եւ այնպես է լինում: Կեղծավորնե՛ր, երկրի եւ երկնքի երեսը գիտեք փորձել, բայց ինչպե՞ս եք այս ժամանակը փորձում»: Ղուկ. 12.54-56

 

Արդյո՞ք կարող է հողագործը բերք հավաքել ցանքի ժամանակ: Ակնհայտ է, որ ոչ: Եթե նա չցանի ցանքի ժամանակ, չի հնձի հունձքի ժամանակ: Ցանքի ժամանակի ճիշտ ընտրությունը որոշիչ դեր է խաղում բերքի համար: Եթե հողագործը շատ շուտ կամ շատ ուշ ցանի, ապա հունձքի ժամանակ քիչ բերք կլինի: Սեր մերը չեն կարողանա ճիշտ սնունդ ստանալ ճիշտ աճի համար: Անձրեւը եւ շոգը, ձյունն ու ցուրտը ավելի շուտ կսկսվեն, քան սերմերը կհասունանան: Որպեսզի գյուղացին լավ բերք ստանա, նրան անհրաժեշտ է իմանալ ցանքի ժամանակը: Այսօր եկեղեցին գտնվում է սպասվող բերքահավաքին պատրաստվելու ընթացքի մեջ: Եթե մենք ցանկանում ենք լիությամբ ընդունել այն ամենը, ինչ Աստված ունի մեզ համար էտման եւ աճման այս ընթացքում, ապա անհրաժեշտ է իմանալ ժամանակները: Մենք աղաղակում ենք հունձքի համար, բայց բեր քահավաքի ժամանակը դեռ չի հասել: Հիմա էտման եւ պատվաստ ման ժամանակն է: Հիսուսն ուղղում էր շատերին, քանի որ նրանք փնտրում էին սխալ բաներ սխալ ժամանակին:

 

«Ամեն բանի ժամանակ կա, եւ ժամանակ` երկնքի տակի բոլոր ձեռնարկության»: Ժող. 3.1 

 

Այս գրքում ես ուզում եմ կիսվել կոնկրետ ժամանակաշրջանի ըմբռնման մասին, որը կենսական կարեւոր դեր է խաղում մեր կյանքում: Դա անապատի ժամանակաշրջանն է, էտելու եւ պատվաստելու ժամանակը: Այս ժամանակաշրջանի հիմնական նպատակն է նախապատրաստումը: Անապատը վատ ժամանակ չէ նրանց համար, ովքեր հնազանդ են Աստ ծուն: Այն հիանալի նպատակներ է հետապնդում. մարզել եւ պատրաստել մեզ Աստծո Հոգու նոր շարժի համար: Չհասկանալով այս ընթացքի ամբողջ դրական նշանակությունը` շատերն այդ ժամանակ իմաստուն չեն վարվում: Եթե դուք չեք հասկանում, թե ինչու Աստված թույլ տվեց ձեզ ընկնել որոշակի իրադրությունների մեջ, այսպես կոչված անապատ, եւ փորձում եք փախչել այդ ընթացքից կամ արագացնել այն, այդ կերպ, առանց գիտակցելու, դուք ավելի եք երկարացնում անապատում մնալու ձեր ժամանակը: Եթե չեք հասկանում այն ժամանակը եւ վայրը, ուր Աստված տարել է ձեզ, ապա դա կարող է տանել ավելի մեծ դժվարությունների, հիասթափության եւ նույնիսկ պարտության: Այդպես եղավ Իսրայելի որդիների հետ: Անապատում մնալու ժամանակի անհրաժեշտությունը չհասկանալը բերեց նրան, որ մի ողջ սերունդ չմտավ խոստացված երկիր: Աստված նրանց տարավ անապատ փորձության եւ մարզման համար, որպեսզի նրանք Աստծո համար ստեղծված ուժեղ զինվորներ դառնան: Բայց դրա փոխարեն Իսրայելի ժողովուրդը սխալմամբ որոշեց, որ Աստված իրենց անապատ է ուղարկել պատժելու համար, այդ պատճառով էլ նրանք մշտապես տրտնջում, բողոքում եւ կրքերին էին տրվում: Երբ անապատից դուրս գալու, թշնամու դեմ կռվելու եւ խոստացված երկիրը գրավելու ժամանակը եկավ, տեղի տվեցին վախը, համընդհանուր տրտունջն ու դժգոհությունը: Նրանց առջեւ ընտրություն էր Աստծո խոստումների, Նրա հնարավորություն ների եւ մարդկային հասկացողության ու անկարողության միջեւ: Արդյունքում նրանք կատարեցին իրենց ընտրությունը եւ մարդուն ավելի շատ հավատացին, քան Աստծուն: Նրանք որոշեցին, որ չեն կարող գրավել Աստծո կողմից իրենց ժառանգություն տրված երկիրը, որտեղ կաթ ու մեղր էր բխում, եւ այդ ժամանակ Աստված ասաց. «Լա՛վ, թող լինի ձեր հավատքի պես»: 

 

 

 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up